Ստամբուլի երկնքում նոյեմբերի 1-ի առավոտյան քաղաքացիական անհայտ մի ուղղաթիռ է հայտնվել, որին հետեւել են ռազմական կործանիչները:
Օդում հայտնված ուղղաթիռն ու կործանիչները խուճապի են մատնել քաղաքի բնակչությանը:
Ավելի ուշ պարզվել է, որ ուղղաթիռը դուրս է եկել Բուրսայից եւ վայրէջք է կատարել Ստամբուլի Լեւենթ թաղամասում, իսկ կործանիչները պարզապես նկարահանումներ իրականացնելու համար մոտ 30 րոպե սավառնել են Ստամբուլի երկնքում։





























