Հայաստանի Վճռաբեկ դատարանը դատական համակարգի դեպարտամենտ է ներկայացրել վիճակագրական տվյալներ, որոնցով հիմնավորել է նոր հաստիքների անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 1ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։

«Վերաքննիչ դատարանում մենք ունենալու ենք թվով 6 դատավորներ, եւ վերաքննիչ դատարանի նախագահի մեկ հաստիք։ Մոտավորապես անհրաժեշտ կլինի 210 մլն դրամ լրացուցիչ գումար 2010 թվականի մեկ ամսվա, ինչպես նաեւ 2011-ի ողջ ընթացքում նրանց գործունեությունն  ապահովելու համար։ Մեկ տարի հետո, երբ մենք կվերլուծենք դատարանների, նաեւ այս դատարանի գործունեությունը, հնարավոր է, որ վերանայենք Վճռաբեկ դատարանի դատավորների թվաքանակը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ «Դատական օրենսգրքով» վարչական-վերաքննիչ դատարան այսօր գոյություն չունի։ «Ընդ որում, վարչական-վերաքննիչ դատարանը համարվելու է մասնագիտացված դատարան։ Առայժմ ունենք մեկ մանագիտացված դատարան՝ Վարչական դատարանը, սա կլինի երկրորդը, որը կգործի դեկտեմբերի 1-ից»,- ամփոփեց նախարարը: