Մեծ Բրիտանիայում հասաելի է դարձել CitizenAid անվճար հավելվածը, որը սովորեցնում է բնակիչներին ճիշտ վարվել արտակարգ իրավիճակներում, փոխանցում է BBC-ն:
Հավելվածը սովորեցնում է, թե ինչպես վարվել հանրային վայրում հրաձիգի հանդիպելիս կամ ռումբ հայտնաբերելիս կամ ինչ անել հարձակումից հետո առաջին վայրկյաններին եւ ինչպես օգնել վիրավորներին:
CitizenAid հավելվածը պատվիրել են Բրիտանիայի խոշորագույն բժշկական կենտրոնները:
Հավելվածի առաջին մասում խորհուրդներ են տրվում, թե ինչ անել, եթե դանակով կամ հրազենով զինված մարդու եք տեսնում, կասկածելի փաթեթ կամ պայուսակ գտնում:
Իսկ երկրորդ մասը նկարագրում է, թե ինչ է պետք անել պայթյունի առաջին վայրկյաններին:





























