L'Oreal նկերությունը Լաս Վեգասում սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա ցուցադրության ժամանակ ըներկայացրել է «խելացի» սանր, որն ունի բազմաթիվ սենսորային սարքեր: Դրանք օգնում են կատարելագործել մազերը սանրելու տեխնոլոգիան: Hair Coach կոչվող սանրի մանրածախ գինը 200 դոլար է:

Սանրն ունի նաեւ միկրոֆոն եւ արագաչափ:  Այն սկսում է թրթռալ եւ ազդանշան ուղարկել, եթե դուք սանրվելիս ավելի շատ ջանք եք գործադրում, քան պետք է:  Միկրոֆոնը ձայնագրում է պոկվող մազի ձայնը:

Մյուս սենսորային սարքերն օգնում են տիրոջ համար կերպար ընտրել՝ շեշտը դնելով նրա վրա, թե կոնկրետ ինչպես է նա խնամում մազերը:

Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով սանրը ինֆորմացիան հաղորդում է հավելվածին: