Telegram հավելվածը վերջին թարմացման մեջ ավելացրել է գործառույթ, որը թույլ է տալիս մաքրել արդեն ուղարկված եւ ընթերցված հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Նման հնարավորություն կհայտնվի արդեն 3.16 տարբերակում: Դրա օգնությամբ հնարավոր կլինի հեռացնել 48 ժամվա ընթացքում ուղարկած հաղորդագրությունները, որոնք կանհետանան  նաեւ զրուցակցի մոտից:

Telegram-ում ավելացվել են նաեւ այլ նորամուծություններ, այդ թվում՝ նամակագրության ավարտին արագ վերադառնալու կոճակ: