Կարաչաեւո-Չերկեսիայում նոյեմբերի 1-ի առավոտյան հրդեհել են 2 ուղղափառ վանքեր եւ մեկ բողոքական աղոթատուն: Հրդեհումները տեղի են ունեցել Կարաչաեւսկում եւ նրա Օրջոնոկիձեւսկի ավանում:

Ինչպես հաղորդում է stavropolye.tv-ն, Ստավրոպոլի եւ Վլադիկավկազի թեմի մամուլի ծառայության ղեկավար Եվգենի Բրոնսկին հայտարարել է, որ սուրբ Վարվարա ճգնավորի վանքն ամբողջությամբ այրվել է, իսկ Մեծ ճգնավոր եւ բուժակ սուրբ  Պանտելեյմոն  վանքի նկուղային հարկն է վնասվել, որտեղ կիրակնօրյա դպրոց էր գործում:

Երրորդ վանքին պատճառված վնասըի չափը ճշտվում է:

Բրոնսկիի խոսքով, երեք այդպիսի հրդեհումները չէին կարող պատահականություն լինել: Օրինակ հնարավոր չէր, որ միանգամից երեք վանքերում հոսանքի կարճ միացում լիներ:

Վանահայր Ֆեոֆանը կարծիք է հայտնել, որ դա «չար մտադրություն է` ուղղված ազգամիջյան եւ միջկրոնական թշնամության հրահրմանը»: Դրանք, ըստ նրա, հրահրել են անառղջ ուժերը Ժողովրդական միասնության օրվա (նոյեմբերի 4-ի) նախօրեին:

Կարաչաեւո-Չերկեսիայի նախագահ  Բորիս Էբզեեւը հրահանգել է հանրապետության իշխանություններին անհապաղ վերանորոգել հրդեհներից տուժած կրոնական հաստատությունները: