Գիտնականները ներկայացրել են 20 գերժամանակակից տեխնոլոգիաներ, որոնցից շունչդ ուղղակի կտրվում է:
«Օկո պլանետին» հայտնում է, որ դրանց թվում է ռուս դիզայների ներկայացրած կենսասառնարանը, որը կոչվում է Bio Robot Refrigerator. այն սնունդը սառեցնում է կենսապոլիմերային գելի միջոցով: Սառնարանը դարակներ, բաժանմունքներ եւ դռներ չունի՝ դուք սնունդն ուղղակի գելի մեջ եք դնում:
Գերարագ 5G ինտերնետ՝ արեւային վահանակներով անօդաչուներից: Դրա մշակմամբ զբաղվում է Google ընկերությունը: Անօդաչուները տեսականորեն ինտերնետ ծառայություն կմատուցեն 40 անգամ ավելի արագ, քան 4G ցանցերում՝ թույլ տալով վայրկյանի ընթացքում գիգաբայթ տվյալներ հաղորդել:
5D սկավառակներ տերաբայթ տվյալների հավերժ պահպանման համար: Հետազոտողները 5D սկավառակ են ստեղծել, որ տվյալները գրառում է 5 չափումով, որը պահպանվում է միլիարդավոր տարիների ընթացքում: Այն կարող է պահպանել 360 տերաբայթ տվյալներ եւ դիմանալ մինչեւ 1000 աստիճան ջերմաստիճանին:
Թթվածնի մասնիկների ներարկում: Բոստոնի մանկական հիվանդանոցի գիտնականները թթվածնով լցված միկրոմասնիկներ են ստեղծել, որոնք կարելի է ներարկել արյան մեջ՝ թույլ տալով ձեզ ապրել, եթե անգամ շնչել չեք կարողանում:
Ստորջրյա տրանսպորտային թունելներ: Նորվեգիայում ծրագրել են երկու ուղեգծի համար բավական ընդարձակ մեծ խողովակների միջոցով ջրի տակ 30 մետր խորությամբ կառուցել աշխարհում առաջին ստորջրյա լողացող կամուրջները:
Կենսալյումինեսցենտային ծառեր: Մշակողների խումբը որոշել է կենսալյումինեսցենտային ծառերը ստեղծել որոշ մեդուզաների եւ լուսատտիկներիմոտ հանդիպող ֆերմենտի օգնությամբ:
Գլանաձեւ փաթաթվող հեռուստացույցներ: LG ընկերությունը հեռուստացույցի նախատիպ է ստեղծել, որը կարելի է գլանաձեւ փաթաթել ինչպես թուղթը:
Բիոնիկական ոսպնյակ գերմարդկային տեսողության համար: Կանադացի բժիշկը պատրաստվում է «բիոնիկական ոսպնյակների» կլինիկական թեստավորում կատարել, որոնք 8-րոպեանոց ցավ չպատճառող վիրահատության միջոցով 100 տոկոսանոց տեսողությունը 3 անգամ լավացնում են:
Սփրեյ հագուստ: Իսպանացի դիզայներ Մանել Տորեսը ստեղծել է աշխարհում առաջին սփրեյ հագուստը: Դուք կարող եք սփրեյով ծածկել ձեր մարմնի ցանկացած հատվածը, իսկ հետո այն հանել, լվանալ եւ նորից հագնել:
ԴՆԹ-ից ստացված դիմանկարներ: Ուսանողուհի Հիզոր Դյուի-Հարբորգը 3D դիմանկարներ է ստեղծում փողոցում գտած ծխախոտի մնացուկներից եւ մաստակից վերցրած ԴՆԹ-ից:
Գնումներ վիրտուալ իրականության մեջ: Այսպիսի խանութներից մեկը բացվել է Հարավային Կորեայի երկաթուղիներից մեկում, որտեղ կարող եք պատվեր կատարել՝ լուսանկարելով շտրիխ-ծածկագիրը, եւ ձեր գնումը տուն կբերվի:
Անվարորդ ավտոմեքենաներ: Ակնկալվում է, որ 2020 թվականին կհայտնվի մոտ 10 մլն անվարորդ ավտոմեքենա, որը 2014 եւ 2030 թվականների միջեւ մահացու դեպքերի քանակը 2500-ով կկրճատի:
Քաղաք գմբեթի տակ: Դուբայում ընթանում է առեւտրի կենտրոնի շինարարություն, որը կոչվում է Mall of the World, այն ծածկված է շարժական գմբեթով, որը կլիման վերահսկում է ներսից եւ ապահովում է օդափոխությունը:
Արհեստական տերեւներ, որոնք ածխաթթու գազը եւ արեգակի էներգիան վառելիքի են վերածում: Գիտնականները մշակել են նոր արեգակնային տարրեր, որոնք մթնոլորտում Արեգակի օգնությամբ ածխաթու գազը վառելիքի են վերափոխում:
Պլազմային ուժային դաշտ, որը ավտոմեքենաները պաշտպանում է դժբախտ պատահարներից եւ բախումներից: Boeing ընկերությունը արտոնագրել է պլազմային դաշտի ստեղծման մեթոդը՝ արագ տաքացնելով օդը, որպեսզի հարվածային ալիքներն արագ կլանեն:
Լողացող քաղաքներ: Lilypad կոչվող լողացող էկոպոլիսը ճարտարապետ Վինսենթ Քալեբան առաջարկել է ապագա կլիմայական փախստականների համար որպես ծովի մակարդակի բարձրացման խնդրի երկարաժամկետ լուծում: Քաղաքը կարող է 50 հազար մարդու տեղավորել՝ օգտագործելով էներգիայի վերականգնվող աղբյուրները:
Փոխպատվաստման վիրահատությունների համար օրգանների 3D տպագրություն: Գիտնականներն աշխատում են կենսական օրգանների տպագրության տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ, որոնք վիրահատությունների ժամանակ կարելի է օգտագործել որպես դոնոր:
Բիոնիկական միջատներ: Գիտնականները միջատների համար բիոնիկական միջոցներ են ստեղծում, որոնց շնորհիվ նրանց կարելի է կառավարել եւ ուղղորդել դժվարամատչելի վայրեր, որպեսզի գտնեն երկրաշարժերի եւ տարերային այլ աղետների զոհ դարձած մարդկանց:
Դուք կարող եք ձեր երազները տեսանկարել: Գիտնականներին հաջողվել է YouTube-ի հոլովակները վերափոխել՝ սքանավորելով մարդու ուղեղի վիզուալ կենտրոնները, որը այն դիտում է: Ապագայում տեխնոլոգիան բավական առաջ կընթանա, որպեսզի հնարավոր լինի երազները տեսանկարել:
Արտաերկրային կյանքի որոնում տիեզերքում: Չինաստանում ավարտվում է աշխարհում ամենախոշոր FAST ռադիոաստղադիտակի շինարարությունը՝ ֆուտբոլային 30 դաշտի մակերես ունեցող ռեֆլեկտորով, որը կազմված է արտաերկրային կյանքի դիտման 4450 վահանակներից:
Որպես բոնուս գիտնականները հայտարարում են մարդկային կլյանքի տեւողությունը մինչեւ 1000 տարի երկարացնելու հնարավորության մասին:





























