Չինաստանում հունվարի 5-ին գործարկվել է արագընթաց գնացքների համար երկրում ամենաերկար երթուղին:

«Սինհուան» հայտնում է, որ երթուղու երկարությունը կազմում է 2760 կմ: Գնացքը ստացել է «Աշխարհի Շանգրի Լա» անունը: Առաջին ուղերթն անցել է Կունմին-Պեկին երթուղով, որը 13 ժամ է տեւել:

Նշենք, որ Չինաստանում արագընթաց երկաթուղիների երկարությունը հասել է 22 հազար կմ-ի: Բարձրարագընթաց է համարվում հատուկ էլեկտրաֆիկացված երկուղի երկաթուղագիծը նախատեսված ժամում 200-ից մինչեւ 400 կմ արագությամբ գնացքների շահագործման համար: