Հոկտեմբերի 30-ին՝ կեսգիշերին մոտ Գյումրի-Բայանդուր գծահատվածում միկրոավտոբուսը բախվել է ուղեւորատար գնացքի հետ: Ինչպես  NEWS.am-ին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» մամուլի ծառայությունից, «Թբիլիսի-Երեւան» գնացքի եւ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, ժամը 23:56-ին:

Քննության տվյալներով, մեքենայի վարորդը որոշել է հատել գլխավոր ուղին չթույլատրված տեղում՝ արհամարհելով ազդանշանները: Վարորդի գործողության արդյունքում մեքենան լռվել է ռելսերի մեջ: Չկարողանալով շարժել մեքենան, վարորդը՝ լքել է այն եւ թաքնվել:

Մեքենավարը արտակարգ արգելակում է արել, ինչը թույլ է տվել մեղացնել հարվածը, սակայն մոտ 200 մետր քարշ է տվել մեքենան: Փաստի առիթով քննություն է ընթանում, վարորդի ինքնությունը պարզվում է: