Էլոյի անհատական գործակցի համակարգով ՖԻԴԵ-ն շախմատիստների վարկանիշը հաշվարկում է 1970-ից: Այն մշակել է ֆիզիկայի պրոֆեսոր, հունգարացի Արպադ Իմրե Էլոն (1903—1992, լուսանկարում):

Մինչեւ այժմ 2800 վարկանիշային շեմը հաղթահարել էին միայն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կարլսենը, որին օգնում է Գարի Կասպարովը, աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:

Այսօր, նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած նոր վարկանիշային աղյուսակի համաձայն 2800 նիշը հաղթահարած սուպերգրոսմայստերների քառյակը դարձավ հնգյակ: Լեւոն Արոնյանը դասակարգման նախորդ հրապարակման համեմատ վարկանիշը բարձրացրել է 22-ով եւ 2801-ով դարձավ պատմության մեջ հինգերորդը գրոսմայստերը:

Գարի Կասպարով - 2851

Մագնուս Կարլսեն - 2826

Վեսելին Տոպալով - 2813

Վիշվանաթան Անանդ - 2804

Լեւոն Արոնյան - 2801