Քալիֆորնիական ընկերությունը մշակել է անձնական գաջետ, որը չափում է արյան մեջ ալկոհոլի մակարդակը։
Այդ սարքի օգնությամբ բիոմետրիկ ապարանջան-սենսորով կարելի է չափել արյան մեջ ալկոհոլի մակարդակը։ Ալկոհոլի մասին տեղեկությունները ապարանջանից փոխանցվում են հեռախոսին բջջային հավելվածի օգնությամբ։ Այդ գյուտը ցուցադրվել է Լաս Վեգասում կայացած ՏՏ ամենամեծ ցուցահանդեսում, հայտնում է The Telegraph–ը։
Մշակողների խոսքով, բիոմետրիկ հաղորդիչը արյան մեջ ալկոհոլի պարունակության մակարդակին մշտապես հետեւելու ճշգրիտ ու հասանելի միջոց է, ու այլեւս անհրաժեշտ չի լինի ալկոմետր գործածել կամ արյան անալիզ հանձնել։





























