Աթենքը խուճապի մեջ է օտարերկրյա դեսպանատների տարածքում ռումբերի պայթյունի սպառնալիքի պատճառով: Ռումբերից մեկն այդուհանդերձ պայթել է, բայց ոչ թե դեսպանատանը, այլ Հունաստանի մայրաքաղաքի մասնավոր ընկերություններից մեկի բեռնատարում: Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին: Ծանրոցը նախատեսված է եղել Մեքսիկայի դեսպանատան համար:

Սակրավորները ժամանել են հունական մայրաքաղաքի կենտրոնի մեկ այլ փոստային բաժանմունք, որտեղ կասկածելի ծրար են հայտնաբերել, որի վրա գրված է եղել Նիդերլանդների դեսպանատան հասցեն:

Եվս երկու ծրար առգրավվել է ձերբակալված երկու տղամարդկանց մոտից: Պայթուցիկ սարքերը վնասազերծվել են: Ծրարներից մեկը նախատեսված է եղել Նիկոլա Սարկոզիի, մյուսը՝ Բելգիայի դեսպանատան համար:

Euronews-ի տվյալներով ձերբակալվել է 4 տղամարդ, որոնք տեղական ծայրահեղական կամ անարխիստական խմբավորումների անդամներ են: