Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.35-ին, «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 85 տան բնակիչներ՝ 29-ամյա Վահագն, 22-ամյա Տիգրան Մ.-երը եւ 23-ամյա Դմիտրի Մաթեւոսյանը: Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Դ. Մաթեւոսյանը գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին, Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 38 տան մոտ, վիճաբանության ժամանակ, նշված անձանց դանակով վնասվածքներ է պատճառել 19-ամյա Վանիկ Ա.-ն:
Դանակն առգրավված է:
Հոկտեմբերի 30-ին Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վանիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը մասնակցել է նաեւ 29-ամյա Արկադի Ա.-ն: Նա ձերբակալված է:





























