Ադրբեջանում «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանին ու «Յենի Մուսավաթ» թերթին մեղադրել են Ադրբեջանի Ազգային ճակատ եւ Մուսավաթ կուսակությունների օգտին քարոզչության մեջ:

Ինչպես հաղորդում են ազդրբեջանական լրատվամիջոցները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, որ, չլինելով կուսակցական մարմին, «Ազադլիգը» եւ «Յենի Մուսավաթը» զբաղվում են քարոզչությամբ:

ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ այդ կապակցությամբ ԿԸՀ-ի Մամուլի խումբը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, եւ այդ լրատվամիջոցները պետք է նախազգուշացվեն. «Այդ լրատվամիջոցները կարող են պատժվել օրենքի սահմաններում. Ցավում եմ, որ այդ թերթերի էջերին հայտնվում են հակաօրինական հոդվածներ: Մենք հավաքել ենք այդ հոդվածները»:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կկայանան առաջիկա կիրակի օրը` նոյեմբերի 7-ին: Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում է ընդամենը 696 թեկնածու: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակությունից թեկնածուները գրանցվել են 125 շրջաններից 111-ում. Ընդդիմությունը կարողացել է իր թեկնածուներին առաջադրել ընդամենը ընտրական շրջանների 40 տոկոսում: