Բնապահպանության նախարարությունը բավական արտառոց որոշման նախագիծ է ներկայացրել կառավարության հաստատմանը:
Սեւանի ճահճացած տեղանքները մաքրելու համար կառավարությունը ֆիննական մի ընկերությունից գնել է «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը։ Գումարը, բնականաբար, ֆիննական ընկերությանը պետք է վճարվի եվրոյով։ Սակայն այս ընթացքում դրամը զգալի արժեւորվել է, ուստի պետական բյուջեում առաջացել է 23 մլն դրամի (մոտ 55 հազար եվրո) պակասուրդ: Չէին նախատեսվել նաեւ շահագործման ծախսեր, թեեւ ֆիննական մեքենան արդեն տեղ է հասել:
Ահա՝ այդ գումարները հոգալու համար բնապահպանության նախարարությունն առաջարկում է կրճատել... Սեւանա լիճ մանրաձկների բացթողնումը:




























