2022-ին Երկրի բնակիչները կկարողանան անզեն աչքով երկնքում տեսնել նոր լուսատուի ծնունդը, որը տեղի կունենա երկու աստղերի բախման արդյունքում, հայտնում է Times պարբերականը։

Նոր երկնային մարմինը հայտնվել է երկու աստղերի բախումից, որոնք աստղային երկնքի քարտեզում նշված են KIC 9832227 ընդհանուր կոդով։ Դա տեղի է ունեցել Ք․հ երրորդ դարում, բայց այդ լույսը Երկիր է հասնելու միայն 1․8 հազար տարի հետո։ Նոր աստղը որոշ ժամանակ կհայտնվի Կարապի համաստեղությունում։ Ընդ որում բախումից արձակված լուսավորությունն այնքան ուժեղ է, որ այն կարող է մի քանի օր գիշերային երկնքի ամենավառ օբյեկտը լինել։

Ըստ ամերիկացի աստղագետ Լարի Մոլնարի՝ այս երեւույթը Երկրի բնակիչները կկարողանան դիտել 2022-ին, սակայն սխալմունքը կարող է մի քանի տարի կազմել ։ Եթե այդ կանխատեսումը ճիշտ լինի, Մոլնարը կդառնա առաջին աստղագետը, ով կանխատեսել է աստղերի բախումը մինչեւ այն պահը, երբ դրանց լույսը հասել է Երկրին։