Ռումիանական ՄԻԳ-21 կործանիչը վայր է ընկել Ռումինիայի կենտրոնական շրջանում Տուզլա ռազմակայանի մոտ` վայրեջքի ժամանակ: Երկու օդաչուներն էլ զոհվել են,. հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Կործանիչը ստուգելիս է եղել օդերեւութաբանական պայմանները` թռիչքային վարժանքներ անցկացնելու համար: Ներկայումս տեղի ունեցածի հանգամանքների հետաքննություն է ընթանում: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդում:

Բազմաթիրախ ՄԻԳ-21 կործանիչները, որոնք մշակվել են խորհրդային շրջանում` 1950-ականներին Միկոյանի եւ Գուրեւիչի կողմից, ներկայումս ռումինական ռազմաօդային ուժերի հիմքն են կազմում: 2013-ին կավարտվի դրանց շահագործման ժամկետը, հիշեցնում է «ՌԻԱ նովոստին»: