Հայկական նոր ատոմակայանի գլխավոր նախագծողը լինելու է «Ատոմէներգոնախագիծը», այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ատոմէներգոնախագիծը» նաեւ Իրանի Բուշերի ատոմակայանի, Հնդկաստանի Կուդամ-Կուլամ եւ Բուլղարիայի Բելենե ատոմակայանների գլխավոր նախագծողն է:
Գոյություն ունի պայմանավորվածություն այն մասին, որ ընկերությունը Հայաստանում կկատարի ատոմակայանի նախագծային աշխատանքներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր:
Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1000 ռեակտորով:




























