Ամերիկյան Coca-Cola Company-ն 276 մլն դոլարով ձեռք է բերել Ռուսաստանի խոշորագույն հյութ արտադրող ընկերություններից մեկը՝ «Նիդանը»: Այս ընկերությունը հայ սպառողներին հայտնի է «Да», «Моя семья» ապրանքանիշերով։

Այս գործարքից հետո Coca-Cola Company-ն կվերահսկի Ռուսաստանի հյութերի շուկայի մոտ մեկ երրորդը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»-ն։