Մարսի վրա կարելի է սառույցից տներ կառուցել: Նման եզրահանգման են եկել NASA-ի մասնագետները:
Ըստ «Popular Science» ամսագրի՝ տան համար հիմք կարող է հանդիսանալ ջրով լցվող փչովի գմբեթը, որն անմիջապես պետք է սառչի: Ընդ որում, ջուրը կարելի է հենց Մարսի վրա հավաքել: Սառույցի առանձնահատկությունը տիեզերական ճառագայթման արտացոլումն է: Դա շատ կարեւոր է, քանի որ Մարսի մթնոլորտը դրանից չի պաշտպանում:
Արտաքին՝ պաշտպանիչ գմբեթի տակ կարելի է կառուցել ներքին՝ բնակելի հատվածը: Այդ կերպ բակը նույնպես կպաշտպանվի ճառագայթումից, եւ այնտեղ արդեն կարիք չի լինի հերմետիկ կոստյումներով շրջել, այլ հարկ կլինի միայն թթվածնային դիմակներ կրել: Փչովի տները նաեւ այլ առավելություն կունենան. դրանք թափանցիկ կլինեն, նշանակում է՝ նաեւ լուսավոր:




























