Հայաստանի քաղաքացին, ով մոտ 14 տարի միջազգային հետախուզման մեջ էր ռեկետի եւ ավազակության մեղադրանքով, այսօր՝ նոյեմբերի 1-ին տեղափոխվել է Հայաստան:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 40-ամյա Արման Գ.-ն Հայաստան է ժամանել Ավստրիայից առավոտյան ժամը 4:30-ին: Նրան ուղեկցել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները:
Նշենք, որ Արման Գ.-ն հետախուզվում էր 1997-ի հունվարի 20-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (ավազակություն):




























