Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը վրաց-ադրբեջանական կազմակերպված հանցախումբ է հայտնաբերել, որի կազմում 40 մարդ կա: Նրանցից 18-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել 2 ամսվա կալանքը: Մնացած 22 հոգին գրավով ազատ են արձակվել, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:

Մաքսանենգները կեղծ փաստաթղթեր օգտագործելով Ադրբեջանից Վրաստան են ներմուծել մաքսանենք ապրանքներ: Հետաքննության տվյալներով, Վրաստանում նրանց հանցագործ գործունեությանն աջակցել է «Սերվիս Ջորջիա» ընկերությունը, որը կեղծ հաշիվներ է պատրաստել:

Մաքսանենգների գործունեության արդյունքում Վրաստանի պետական բյուջեն 100 հազար լարիի վնաս է կրել: