HMD Global ընկերությունը, որը Microsoft ընկերությունից ձեռք է բերել Nokia ապրանքանիշի իրավունքը, ներկայացրել է Android օպերացիոն համակարգի հիմքով ստեղծված առաջին սմարթֆոնը: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է արտադրողի պաշտոնական կայքում:

Սպասվում է, որ Nokia 6 կոչվող դեւայսը կվաճառահանվի 2017 թվականի առաջին եռամսյակում: Այն կարժենա 246 դոլար:

Սարքը հագեցած է 5,5-դյույմանոց Gorilla Glass էկրանով, 16 ՄՊ խցիկով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ 16 ԳԲ հիմնական: Nokia 6-ը կաշխատի Android 7.0 Nougat-ի կառավարմամբ:

HMD Global-ի հայտարարությունների համաձայն՝ սա առաջին սմարթֆոնն է, որը 2017-ին կներկայացվի Nokia ապրանքանիշի ներքո: