Իրանն օգտվել է նավթի գների աճից, որպեսզի սկսի վաճառել Պարսից ծոցի ափերին հածող տանկերներում պահվող նավթի «պահուստային ֆոնդի» պաշարները, հայտնում է «Ռոսբալտը»։
2016-ի վերջին երեք ամիսներին, երբ նավթի գնանշումներն ամրացել էին բարելի դիմաց 50 դոլարից բարձր սահմաններում, Իրանն ավելի քան 13 մլն բարել նավթ էր վաճառել այդ պաշարներից, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով տանկերների տեղակայման վայրերը հսկող ծառայությունների տվյալները։
Իրանական նավթի տանկերներում ընդհանուր ծավալը հոկտեմբերին 29.6 մլն բարելից նվազել էր մինչեւ 16.4 մլն բարել։ Հավելյալ խմբաքանակը գնացել էր Ասիա եւ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա եւ Իտալիա։
Ձգտելով մեծացնել շուկայի բաժինը եւ պայմանագրեր կնքելով նոր գնորդների հետ՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը ակտիվորեն դեմպինգի է դիմում՝ իր տեսակներն ավելի էժան վաճառելով, քան մերձավորարեւելյան երկրները։





























