Apple ընկերությունը պատրաստվում է 2017 թվականի առաջին կեսին iPad պլանշետի երեք նոր մոդել ներկայացնել: Այս մասին հայտնում է AppleInsider-ը՝ վկայակոչելով KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոյին:
Փորձագետի ենթադրությամբ՝ կորպորացիան mini տարբերակից կհրաժարվի՝ հօգուտ մեծ էկրաններով մոդելների: Նրա կարծիքով՝ Apple-ը կներկայացնի 12,9, 10 եւ 9,7 դյույմ անկյունագծով պլանշետներ:
Հնարավոր է, որ առավելագույն անկյունագծով թողարկվի iPad Pro-ի երկրորդ սերունդը, իսկ 10 դյույմ էկրանը կդառնա անշրջանակ դիզայնով պլանշետի պրեմիում տարբերակը: Ամենափոքր էկրանը կունենա iPad-ի սովորական բյուջետային տարբերակը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ը 2017-ին iPad-ի մատակարարումը կկրճատի:





























