Հայտնի է դարձել, որ ռուս ռազմական մասնագետները գերձայնային հրթիռ են մշակել, որը կարող է 13 րոպեում հասնել Մեծ Բրիտանիայի տարածքին, գրում է Al Bayan պարբերականը։

Daily Mail թերթն իր հերթին նշում է, որ «4204 օբյեկտը» գործարկվել է մի քանի հազար մղոնի վրա՝ «Յասնի» բազայից մինչեւ Կամչատկա։ Կրեմլից հայտնել են, որ գործարկումը հաջող է ընթացել։

Փորձագետները պնդում են, որ այդ հրթիռը չի կարող վերահսկվել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ այնպիսի մեծ արագություն է զարգացնում, որ այն գրեթե անհնար է որսալ։

Նոր հրթիռային սպառազինությունը Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբը «մանկական խաղի» է վերածում։

Վերջերս նաեւ պարզվեց, որ Ռուսաստանը մոտ ապագայում հզորագույն միջուկային հրթիռներ կունենա, որոնք կարող են ոչնչացնել Ֆրանսիայի կամ Թեքսասի նահանգի չափի տարածք։ Դրանք մինչեւ ԱՄՆ Արեւմտյան ափ կարող են հասնել 12 րոպեում։ Դրանք պատրաստ կլինեն 2018–ին։

Պլանավորվում է այդ հրթիռների սերիական արտադրություն գործարկել ՍՍ-18 (Սատանա)» մոդելի վրա։ Միջմայրցամաքային բալիստիկ «ЯРС РС-24» հրթիռը Կարմիր հրապարակում հայտնվել էր Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ, սակայն առանց «РС-28 (Սարմատ)» մոդիֆիկացիայի։

Ռազմական մասնագետ Իգոր Սուտյագինի խոսքով՝ «ՍՍ-18» հրթիռը մշակվում է արդեն 30 տարուց ավելի, եւ հիմա պլանավորվում է նրա վաճառքի ամսաթիվը։

ՌԴ ՊՆ–ն պլանավորում է «ՌԴ-28» հրթիռի մշակումն ավարտել 2018-ի ավարտին, իսկ 2020 թվականին ազատվել «ՍՍ-18»–ի վերջին նմուշից։