Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Իրանի նախագահի Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մոհամեդ Մեհդի Ահունդզադեն ժամանել է Բաքու:
Նպատակը հինգ մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը մասնակցելն է, հաղորդում է Trend-ը:
Այս հանդիպումը նախորդում է նոյեմբերի 18-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Կասպյան երկրները 2003թ. նոյեմբերին ստորագրել են Կասպոց ծովի միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան:



























