2017-ի հունվարի կեսերին ու փետրվարի վերջին մեր մոլորակին են մոտենալու երկու գիսաստղեր։ Այս մասին հասարակայնությանը տեղեկացրել են ՆԱՍԱ աէրոտիեզերական գործակալության աշխատակիցները, հայտնում է Informing–ը։

Neowise առաքելության ժամանակ մոտեցող գիսաստղերը հեռադիտակով նկատել էին ՆԱՍԱ-ի աշխատակիցները, նրանք միանգամից նշել են, որ գիսաստղերը մեր մոլորակի համար վտանգավոր չեն, քանի որ անցնելու են բավականին մեծ հեռավորության վրա։

Առաջին գիսաստղը Երկրի մոտով կանցնի հունվարի 14-ին, մյուսը՝ փետրվարի 25-ին։