Apple կորպորացիան App Store հավելվածների խանութից ջնջել է Finder for AirPods հավելվածը, որն օգնում է գտնել կորած AirPods ականջակալները։ Այս մասին Reddit կայքում հայտնել է տվյալ ծառայության մշակողը, փոխանցում է Lenta–ն։

Finder for AirPods-ն օգնում է գտնել ականջակալները Bluetooth ազդանշանի միջոցով ու հուշում, թե երբ է ազդանշանն ուժեղանում։ Սակայն օգտատերերի խոսքով հավելվածն այդքան էլ լավ չի աշխատում։ Ծրագրի արժեքը կազմում է չորս դոլար։

Մշակողի խոսքով, Apple-ը հավանություն չի տվել նման հավելված  ստեղծելու մտահղացմանը՝ համարելով, որ այն չի համապատասխանում App Store–ի պահանջներին։ Սակայն կորպորացիան այս հարցով պաշտոնական բացատրություններ չի տվել։