Սերիալների ամերիկյան մատակարար Netflix–ը իր հայտնի հեռուստաշոուների կերպարներով անվերջանալի բրաուզերային կամարաշարք է գործարկել, հայտնում է Mashable–ը։

Խաղացողին առաջարկում են ընտրել 4 հերոսի՝ Մարկո Պոլոյին համանուն սերիալից, Պաբլո Էսկոբարին «Նարկո» սերիալից, Փայփեր Չեմփենին «Նարնջագույն. սեզոնի հիթ» սերիալից եւ Մայք Ուիլլերին  «Շատ տարօրինակ գործեր»–ից։ Դրանից հետո հերոսը սկսում է փախչել, իսկ օգտատերը պիտի հաղթահարի արգելքներն ու գնա նրա հետեւից։