Հին հռոմեական անտիկ առողջարանային Ալլիանոյա համալիրը՝ թուրքական Իզմիր նահանգի Բերգամ քաղաքից ոչ հեռու, շատ շուտով կարող է հայտնվել ջրի տակ, հաղորդում է The Art Newspaper-ը: Դա կապված է նրա հետ, որ հուշարձանը գտնվում է արհեստական ջրամբարի տարածքում, որը 12-15 մետր խորություն ունի: Որոշ տվյալներով, մարդու արհեստական գործունեության «շնորհիվ» ջրամբարը խիստ աղտոտված է:

Ալլիանոյայի պաշտպանությամբ հանդես է եկել երգիչ Թարքանը, մշակութային ժառանգության պաշտպանության համաեվրոպական ֆեդերացիան՝ Europa Nostra-ն: Նրանք դիմել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով միջոց գտնել՝փրկելու հուշարձանը: