PKK-ն որոշում է կայացրել նոյեմբերի 1-ին ավարտվող  միակողմանի զինադադարը երկարացնել մինչեւ հաջորդ տարվա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները։

Fırat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կայուն խաղաղության համար թուրքական իշխանություններին առաջարկում են 5 քայլ կատարել, որոնք են.

1. Զինվորական եւ քաղաքական շրջանակներում գործողությունների դադադրեցում  
2. Բաց թողնել անտեղի կալանված քուրդ քաղաքական գործիչներին  
3. Բացել առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ճանապարհը եւ գործընթացը երկխոսության մակարդակից դարձնել քննարկումների առարկա
4. Գործընթացի առաջխաղացման համար ստեղծել Սահմանադրությունը եւ օրենքներն ուսումնասիրող հանձնաժողովներ
5. Իջեցնել 10 տոկոսանոց ընտրական շեմը, որն աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի։