ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանը կարեւորում է սփյուռքի գործիչների այցելությունները ԼՂՀ: Նա այս մասին ասել է նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանի եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանի հետ հանդիպամն ժամանակ:  

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար: