Թեհրանում հրաժեշտ են տվել Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին։ Հարյուր հազարավոր մարդիկ եկել էին նախագահին բվերջին հրաժեշտը տալու։ Պաշտոնական տեղեկություններով՝ սգո թափորը կազմված է եղել ավելի քան 2 մլն մարդուց։
Ռաֆսանջանիին հուղարկավորել են իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի անվան դամբարանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի գերեզմանի կողքին։
Ռաֆսանջանին Իրանի նախագահն է եղել 1989-1997 թվականներին։ Նա մահացել էր 82 տարեկան հասակում սրտի կաթվածից։



































