Հոկտեմբերի 29-ին 16 եւ 14 տարեկան երկու դեռահասներ փախել են Ռուսաստանի Իրկուստկի շրջանի Երբոգաչեն գյուղի դպրոց-ինտերնատից : Նրանք գողություն են կատարել, ինչից հետո տղաներից մեկը թաքնվել է АН-24 օդանավի շասսիի հատվածում, որն այնուհետեւ օդ է բարձրացել: Օդանավը վայրէջք է կատարել Կիրենսկում, որտեղ տղային դիմավորել են ոստիկանները:
«Մանրազննին քննության ժամանակ պարզվել է, որ տղայի մոտ թթվածնի քաղց է առաջացել: Նրան հոսպիտալացրել են Կիրենսկի շրջանային հիվանդանոց: Զննումից հետո տղային հանձնել են ոստիկանությանը: Տղան հետ կուղարկվի Երբոգաչենի դպրոց-ինտերնատ»,-հաղորդում են իրավապահ մարմինները:





























