Անկարան եւ Մինսկը Թուրքիայի եւ Բելառուսի միջեւ 2011 թվականի համար ռազմական համագործակցության պլան են ստորագրել։
Բելառուս զինծառայողներն այս տարի Թուրքիայում մասնակցել են «Գործընկերություն հանուն խաղաղության» կենտրոնի կողմից կազմակերպված տարբեր կուրսերի։
Վերջերս կայացած հանդիպման ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար, գնդապետ Իգոր Զորովկինը եւ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ, Բելոռուսում հավատարմագրված գնդապետ Քագան Քազազը։





























