Facebook սոցցանցը ներկայացրել է կեղծ լուրերի տարածման դեմ պայքարի նոր նախագիծ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Facebook Journalism Project կոչվող նախագիծը ենթադրում է համագործակցություն լրատվական կազմակերպությունների հետ, նաեւ ներդրումներ գիտական հետազոտություններում ու նախագծերում, որոնք նպաստում են «լրատվական գրագիտոթյանը»։ Նախագծի նպատակն է օգտատերերին տրամադրել տեղեկություններ, «որոնց կարելի է վստահել»։

«Մենք համագործակցելու ենք լրատվական կազմակերպությունների հետ, որպեսզի մարդկանց կարողանանք սովորեցնել այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են թվային տեխնոլոգիաների դարաշրջանում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։