Պանրի թանկացումը պայմանավորված է այդ շուկան մենաշնորհացնելու փորձերով: Այսօր` նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ ո՜չ կառավարությունը, ո՜չ պետեկամուտների կոմիտեն չեն ընդդիմանում այդ փորձերին:
Ըստ տնտեսագետի՝ պանրի թանկացումը բնավ պայմանավորված չէ կաթի մթերման գնի բարձրացմամբ: Իր ներկայացրած տվյալներով՝ Արարատյան դաշտում կաթը թանկացել է 20 դրամով, իսկ լեռնային շրջաններում գնի բարձրացում չի եղել: Նման թանկացման պարագայում, ըստ նրա հաշվարկների, պանիրը պետք է թանկանար 140 դրամով` հաշվի առնելով այն փաստը, որ 7լ կաթից ստացվում է 1 կգ պանիր:
Բագրատյանը քննադատեց նաեւ հայկական բանրի որակը, նշելով. «Հայկական պանրի մեջ 20-30 տոկոս աղ են լցնում, որից այդ պանիրը աղի է, եւ մարդկանց օրգանիզմում աղային կուտակումների պատճառ է դառնում»:




























