Այսօրվա գոյություն ունեցող հաշվարկներով, առայժմ շատ ցուրտ ձմռան մասին խոսք լինել չի կարող: Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայպետհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը: Նա նշեց, որ ձմռանը ջերմաստսիճանը կլինի նորմային մոտ`բացասական շեղումներով:

Զարուհի Պետրոսյանի տվյալներով, նոյեմբեր ամսվա առաջին կեսը կլինի բավականին տաք եւ առավելապես առանց տեղումների եղանակ:  

«Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը ինտեսիվորեն կբարձրանա:  Առավելագույն ջերմաստիճանը կլինի նոյմեբերի 5-ին, 6-ին եւ 7-ին`18-20 աստիճան տաքության, իսկ գիշերվա նվազագույն ջերմաստիճանը կլինի 5-6 աստիճանը, ի տարբերություն նախորդ երկու գիշերների, երբ Երեւանում եղել է 2 աստիճան»,-ասաց Զարուհի Պետրոսյանը:

Նա չբացառեց, որ ամսվա վերջում բացասական ջերմաստիճան կգրանցվի հովտային շրջաններում:

«Հայպետհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավարն ասաց, որ նոյեմբերի միջին ջերմաստիճանը Երեւանում կլինի 6.6 աստիճան, միջին նվազագույնը +1, միջին առավելագույնը +12 աստիճան, ամսական տեղումների քանակը 30 մլ մետր սնդիկի սյուն: