Ծնվելուց հետո բաժանված քույլրերը 10 տարի անց հանդիպել են: Հուզիչ հանդիպումը, որին հետեւելիս դժվար է զսպել արցունքները, տեղի է ունեցել Good Morning America հաղորդման ուղիղ եթերում:

Օդրին եւ Գրեյսին ծնվել են Չինաստանում, նորածին աղջիկներին որդեգրել են տարբեր ամերիկյան ընտանիքներ, որոնք մինչեւ վերջերս չէին էլ կասկածում, որ նրանք զույգեր են: Աղջիկները դժվարությամբ էին զսպում իրենց զգացմունքները:

Օդրիի ծնորղները՝ Ջենիֆեր եւ Թոմաս Դոերինգները, ունեն երեք որդի եւ միշտ ցանկանում էին դուստր ունենալ:

Ջենիֆերի խոսքով, ինքը պատահաբար տեսել է աղջկա լուսանկարը, որը ջրի երկու կաթիլի պես նման է եղել իր դստերը: Ի վերջո, նմրան հաջողվել է գտնել այն ընտանիքը, որտեղ մեծացել է Գրեյսին:

Գրեյսիի մայրը՝ Նիկոլ Ռեյնսբերին, շոկի մեջ է եղել, երբ տեսել է Գրեյսիին շատ նման աղջկան: Իր հերթին, Գրեյսին պատմել է, որ միշտ զգացել է, որ կարծես ինչ-որ բան պակասում է: