Այսօր` նոյեմբերի 2-ին հայկական դրամը ֆոնդային բորսայում շարունակել է դանդաղ արժեզրկվել։ Իրականացվել է 2,7 մլն դոլարի առուվաճառք՝ 1 դոլար/359,38 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 359.38։ Երեկվա համեմատ դրամը արժեզրկվել է 0,24 տոկոսով։
Ամենայն հավանականությամբ՝ դրամը մասամբ վերադարձնում է դիրքերը անցյալ շաբաթվա բավական կտրուկ արժեւորումից հետո։




























