Գերմանիայի իշխանությունները գերմանական Diakonie Katastrophenhilfe բարեգործական կազմակերպությանը 2,3 մլն եվրո են տրամադրել Ուկրաինայում հումանիտար ծրագրերի համար: Կազմակերպությունը այդ ծրագրերի համար 260 հազար եվրո կտրամադրի նաեւ սեփական միջոցներից: Փողը կծախսվի 2017-2018 թվականներին հումանիտար ծրագրերի իրականացման համար, փոխանցում է DW-ն: 

Diakonie Katastrophenhilfe-ը զբաղվում է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների եւ առաջին անհրաժեշտության իրերի բաշխմամբ, նաեւ հոգեբանական օգնություն է ցույց տալիս, տրենինգներ է անցկացնում եւ կազամակերպում է կրթական դասընթացներ:

Կազմակերպությունը 2015-2016 թվականներին եւս Գերմանիայի կառավարությունից 2,5 մլն եվրո  էր ստացել Ուկրաինայում ծրագրերի համար: