Աթենքում՝ Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ, նոյեմբերի 2-ին պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվային ժամանակով 13։30-ին մի քանի անհայտ անձինք դեսպանատան ուղությամբ պայթուցիկ սարք պարունակող փաթեթ են նետել։ Տուժածների եւ պայթուցիկ սարքի տեսակի մասին տվյալներ դեռեւս չկան։ Նման մեկ այլ փաթեթ հայտնաբերվել է Բուլղարիայի դեսպանատան տարածքում։ Այժմ այն ուսումնասիրվում է Հունաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանում հայտնաբերվել էին 4 ռումբ-փաթեթներ։ Դրանցից մեկը պայթել էր փոստային բեռնատարում:
Հունական իրավապահ մարմիններն այս գործով երկու կասկածյալների արդեն ձերբակալել են։




























