ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ 2011 թ պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրներ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, եւ այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձեւավորման գործում:

Բակո Սահակյանի խոսքով` բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական եւ արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: