«Մտավորականության էտալոն հետխորհրդային տարածքում». այսպես է անվանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ղազախերեն շնորհավորանքը:
Ինտերնետում հայտնվել է այդ շնորհավորանքի տեսահոլովակը: Ռուսաստանի առաջնորդը ելույթ է ունեցել՝ ապշեցնելով միջոցառմանը ներկա հյուրերին, իսկ այժմ էլ ինտերնետ-օգտագործողներին: Վերջին օրերին տեսահոլովակը դիտել ավելի քան 50 հազար մարդ, հաղորդում է Newsru.com-ը:
Օգտագործողներից մեկը հետեւյալ մեկնաբանությունն է գրել Մեդվեդեւի ելույթին. «Պարոնայք: Ղազախստանը հանգիստ խոսում է ռուսերեն, այստեղ բնակչության կեսը ռուսալեզու է: Եվ ղազախներն էլ չեն «պայթեցնում» ճանապարհներին եւ չեն աշխատում մոսկովյան շինհրապարակներում: Կրթության մակարդակն ավելի բարձր է քան միջինը Ռուսաստանում, կյանքը՝ նույնպես: Դուք շփոթում եք Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի հետ»:





























