Նոյեմբերի 1-ին, ժամը  01.20-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել ն, որ որովայնի ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 42-ամյա Արարատ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` Արարատ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 48-ամյա Վազգեն Ք.-ն, որը խոստովանել է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել է Արարատ Գ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վազգեն Ք.-ի կինը` 35-ամյա Արուսիկ Ա.-ն ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Վազգեն Ք.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: