Շվեյցարացի ճանապարհորդը հավելված է մշակել մոլորակի ցանկացած կետի լուսանկարները դիտելու համար: Oane-ի փոխանցմամբ՝ PhotoSpots-ը մշակվել է Google Maps-ի հիմքի վրա: 

Շվեյցարիայի բնակիչ Մայք Վոնգը, որը մոլի ճանապարհորդ եւ ծրագրավորող է, հավելված է ստեղծել, որի մասին, իր իսկ խոսքով, վաղուց է երազել: Հենվելով Google-ի ելակետային ծածկագրի վար՝ նա սմարթֆոնների եւ պլանշետների համար հավելված է ստեղծել, որի օգնությամբ կարելի է վիրտուալ ճանապարհորդություններ իրականացնել մոլորակի ցանկացած կետ եւ դիտել այն տեղանքի լավագույն լուսանկարները, որը նշված է քարտեզում:

Վոնգը հավաստիացնում է, որ վիթխարի աշխատանք է կատարել՝ հավաքելով Երկրի բոլոր անկյունների լուսանկարները, եւ այդ մշակումը կօգնի բոլոր այն օգտատերերին, ովքեր ճանապարհորդելու, իրենց հետաքրքրող փողոցը կամ շենքը տեսնելու հնարավորություն չունեն: PhotoSpots կարելի է բեռնել նաեւ այլ օգտատերերի կատարած լուսանկարները:

Մայք Վոնգը ներկայումս ծրագրում է աշխատանքը շարունակել եւ հավելվածը կատարելագործել, ընդլայնել ծրագրի հնարավորությունները եւ պատկերների տեսակավորման հատուկ ֆիլտրով հագեցնել:

PhotoSpots-ը թեստավորած օգտատերերը դրական են արտահայտվել եւ ենթադրում են, որ ծրագրի թողարկումը բազմաթիվ նոր հնարավորություններ կտրամադրի ճանապարհորդությունների սիրահարներին եւ նրանց, ովքեր ուղղակի գեղեցիկ պատկերներ են սիրում: