Հայտնաբերվել է Սախալինում կործանված Մի-8 ուղղաթիռը, որ պատկանում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը: Տարբեր տվյալներով, ուղղաթիռում 3-4 անձ է եղել, ովքեր բոլորն էլ զոհվել են:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով, Մի-8-ը թռիչք էր կատարում եւ տեղական ժամանակով ժամը 20-ի սահմաններում կորել է ռադարների էկրանից: Որոշ տվյալներով, տեղացիներից մեկն իբր առկայծում է տեսել:
Ավիավթարի կապակցությամբ Հեռավորարեւելյան ռազմական օկրուգի դատախազությունը ստուգումներ է սկսել թռիչքների կանոնները պահպանելու օրենսդրության շրջանակներում:





























