Ադրբեջանի մայրաքաղաքում մի երիտասարդ մորթել է իր 17-ամյա քրոջը: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, թե պատճառը «պատվի հարցն է»:

Դեպքը գրանցվել է նոյեմբերի 2-ի երեկոյան Մուրթուզի Մուխտարովի փողոցում: Բաքվի 28-ամյա բնակիչ Էլսեվեր Մամեդովը դանակի հարվածով սպանել է քրոջը՝ 17-ամյա Ռուֆան Մամեդովին:

Բաքվի Յասամալի շրջանի դատախազությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, քննություն է տարվում, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: