Ալեքսանդր Մամուտի A&NN Investments հիմնադրամը դարձել է Rambler&Co բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Այս մասին հաղորդում է RNS-ը:

Նախկինում A&NN Investments-ին էր պատկանում ընկերության 50%-ը, մնացյալ 50%-ի սեփականատերը գործարար Վլադիմիր Պոտանինինն էր:

«Rambler&Co-ում մեր բաժնետոմսերը 100%-ի հասցնելը երկարաժամկետ ռազմավարության մաս է կազմում: Ինտերնետն ու մեդիան A&NN հիմնադրամի ներդրումների առանցքային ուղղություններից են: Մենք մեծ ներուժ ենք տեսնում ինչպես Ռուսաստանում այդ հատվածում, այնպես էլ ընդհանրապես Rambler&Co ընկերությունների խմբի զարգացման հեռանկարում»,- ասել է A&NN-ի տնօրեն Մարինա Գրենբերգը: